Ներքին 9 ամիս առաջ - 23:54 11-01-2026

Դա մեր ամոթն է․ Տիգրան Հակոբյանն առաջարկում է ՀՀ Պատվո շքանշանից զրկել Սոլովյովին

ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը գրառում է կատարել, առաջարկելով ՀՀ պատվո շքանշանից զրկել ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովին․

«Պատվո շքանշանը Հայաստանի Հանրապետության պետական պարգև է, որը 2002 թ. օգոստոսին ուժի մեջ է մտել «Պատվո շքանշանի մասին» ՀՀ օրենքով։

Այդ Պատվո շքանշանով 2013 թ․ դեկտեմբերին պարգեվատրվեց ռուսաստանցի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու և զարգացնելու, ինչպես նաև մեր երկրների միջև խաղաղություն ամրապնդելու գործում նշանակալի ավանդ ներդնելու համար»։

Այս օրերին «նշանակալի ավանդ ներդրած» անձը «Հայաստանը չկորցնելու» համար պահանջում է հատուկ ռազմական գործողություն սկսել մեր երկրի դեմ։ «Ինչպես դա գործարկեցինք Ուկրաինայի տարածքում»,- հավելում է նա։ Հիշեցնեմ, որ Ուկրաինա ներխուժման հետևանքներն են հողին հավասարեցված հարյուրավոր բնակավայրեր, տուն ու տեղ կորցրած միլիոնավոր տեղահանված քաղաքացիներ, տասնամյակներով աղտոտված բնություն, սպանված երեխաներ, հարյուր հազարավոր զոհեր, միլիոնավոր հաշմանդամներ, դժոխքի վերածված ծաղկող երկիր․․․։ «Հայաստանի հանդեպ սերն ու հարգանքը միշտ արտահայտող» Վ․ Սոլովյովը նույնն առաջարկում է իրականացնել իր «սիրած երկրի» հանդեպ։

Իսկ ինչ՞ կարող ենք անել մենք։ Առնվազն, մի շատ պարզ քայլ․ ՀՀ-ում գործող ընթացակարգով զրկել այդ մոլագարին Պատվո շքանշանից։ Չի կարող Հայաստանին ու հայ ժողովրդին պարբերաբար սպառնացող, մեր երկրին աղետներ ցանկացող և ընդհանրապես մարդատյաց խելագարը արժանացած լինի ՀՀ բարձրագույն պարգևներից մեկին։ Դա մեր ամոթն է»։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
17:54 Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի և նրա որդու հետ
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
18:07 Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց