Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 15:32 10-01-2026

Հետևողական և նպատակային աշխատանքը կարող է «ճեղքել» լռության պատը և տալ արդյունքներ․ ՔԻՀԿ

ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերջին տարիներին Հայաստանում քաղաքական հետապնդումների ծավալը, կիրառված մեթոդների բազմազանությունը ստեղծել են նոր իրականություն։ Եթե նախկինում դրանք փորձ էր արվում կոծկել՝ այժմ անթաքույց են։

Արդեն երկու տարի է, ինչ «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» (ՔԻՀԿ) իրավապաշտպանները ուսումնասիրում և արձանագրում են Հայաստանում քաղաքական հետապնդումները։ Մենք իրազեկում ենք դրանց մասին հայ հանրությանը և մարդու իրավունքների ոլորտում գործող միջազգային կառույցներին։

Տարածված է կարծիք, որ այսօր միջազգային կառույցները «խուլ» են քաղաքական իրավունքների խախտումների հանդեպ՝ ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից։ Սակայն, ՔԻՀԿ փորձը ցույց է տալիս, որ հետևողական և նպատակային աշխատանքը կարող է «ճեղքել» լռության պատը և տալ արդյունքներ։

Մենք համոզված ենք, որ մարդու իրավունքների ոլորտում գործող միջազգային կառույցների՝ Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ՄԱԿ համապատասխան մարմինների հետ գրագետ աշխատանքը կարող է զսպող ազդեցություն ունենալ Հայաստանի իշխանությունների վրա։
Երկու տարի ՔԻՀԿ անդամները հասարակական հիմունքներով ներդրել են իրենց ժամանակը, գիտելիքը էներգիան ու շարունակելու են նույն կերպ։ Այդուհանդերձ, հաշվի առնելով այսօրվա Հայաստանում քաղաքական հետապնդումների աննախադեպ ծավալին հրատապ ու գրագետ արձագանքելու անհրաժեշտությունը, ՔԻՀԿ-ն կարիք ունի իր աշխատանքն ինստիտուցիոնալ դարձնելու և մշտական մասնագետներ ներգրավելու համար։

Այպիսով ՔԻՀԿ-ը սկսում է դրամահավաք՝ շարունակելով պահպանել աշխատանքի թափանցիկությունը և անկախությունը։ Ձեր յուրաքանչյուր ներդրում՝ մեծ թե փոքր, կարևոր կլինի Հայաստանում քաղաքական հետապնդումները զսպելու համար։ Ստացված միջոցները կօգնեն, որպեսզի կարողանք ավելի արագ և մեծ ծավալով արձագանքել դրանց։

Առաջնահերթ ՔԻՀԿ-ը նախատեսում է իրականացնել հետևյալ ծրագրերը․

1․ Մարդու իրավունքների համակարգային խախտումների և քաղաքական հետապնդումների դեպքերի վերհանման նպատակով ընթացիկ մշտադիտարկում, արձանագրում և քաղբանտարկյալների ցուցակագրում։
2․ «Քաղաքական հետապնդումները Հայաստանում 2025թ․ մաս 2» զեկույցի պատրաստում
3․ Հայաստանում ընտրական իրավունքի վիճակի գնահատում՝ հիմք ընդունելով տեղական ինքնակառավարման ոլորտում վերջին տարիների փորձը և զարգացումները։

Մեր անկողմնակալությունը հարցականի տակ չդնելու համար չենք ընդունելու նվիրատվություններ հետևյալ կառույցներից․

1․ Պետությունների գործադիր մարմիններից,
2․ Այնպիսի կազմակերպություններից և անհատներից, որոնց գործունեությունը հակասում է ՔԻՀԿ նպատակներին։

Նման նվիրատվության դեպքում գումարը վերադարձվելու է:

Անկախ նվիրատուից՝ ՔԻՀԿ-ը չի ընդունելու մեկ անձից 2․000․000 ՀՀ դրամը գերազանցող նվիրատվություններ՝ յուրաքանչյուր տարվա ընթացքում։ Ցանկացած պարագայում իրավունք ենք վերապահում վերադարձնել նվիրատվությունը, եթե այն կարող է հարցականի տակ դնել ՔԻՀԿ անկախությունը կամ անկողմնակալությունը։
Յուրաքանչյուր տարի ՔԻՀԿ-ը հանրային հաշվետվություն է ներկայացնելու, թե ինչ նպատակներով են ծախսվել հավաքված միջոցները։
ՔԻՀԿ հաշվեհամարը՝ 19300075334600 (Կոնվերս Բանկ ՓԲԸ)
Փոխանցման նպատակը՝ «Նվիրատվություն»

Այս մասին հայտարարություն է տարածել Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան