Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 11:02 10-01-2026

ՀՀ տարածաշրջանների մեծ մասում ձյուն է տեղում․ կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (բուք) դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի ոլորանները փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Այս մասին տեղեկացնում է Փրկարար ծառայությունը։

Ամենից շատ դիտված