Արտաքին 9 ամիս առաջ - 18:27 09-01-2026

Ստամբուլը կաթվածահար է. ուժեղ փոթորկից վնասվել է նաև Սբ. Սոֆիային կից մինարեթը

Ստամբուլում հունվարի 8-ի ուժեղ քամիները և փոթորիկը զգալի նյութական վնասներ են առաջացրել, ինչպես նաև կաթվածահար արել քաղաքի տրանսպորտային հաղորդակցությունը։

Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Ստամբուլի նահանգապետարանի տվյալներով՝ քաղաքի տարբեր հատվածներում տապալվել է 45 ծառ, վնասվել և կամ քամուց քշվել է 89 տանիք, փլուզվել է մեկ լքված շինություն և մեկ հենապատ: Գրանցվել է շուրջ 350 ահազանգ։

Փոթորկի պատճառով ժամանակավորապես փակվել է Բոսֆորի նեղուցը, ամբողջությամբ չեղարկվել են նավային երթուղիները, իսկ Ստամբուլի և Սաբիհա Գյոքչենի օդանավակայաններում չեղարկվել է ընդհանուր առմամբ 97 չվերթ։ Քամու հետևանքով վնասվել է նաև 45 նավակ։

Ուժեղ եղանակային պայմանները վնասել են նաև պատմամշակութային ժառանգություն։ «Հիմնադրամների գլխավոր վարչության» հաղորդմամբ՝ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարին կից Միմար Սինանի մինարեթին (Մահմեդական մզկիթներին կից աշտարակ) պատկանող ալեմը (աստղ-լուսնի և կամ կակաչի ձևով երկաթե գմբեթ – խմբ.) ընկել է տաճարի բակ։ Նշվում է, որ քամու թուլացումից հետո համապատասխան մասնագիտական խմբերն արդեն իսկ ձեռնարկել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քաղաքի մի շարք շրջաններում ծառերն ընկել են նաև ավտոմեքենաների վրա, որոշ հատվածներում փակվել են ճանապարհներ, արձանագրվել են նաև տրանսպորտային պատահարներ։ Հայտնի է առնվազն 1 թեթև վիրավորի մասին։ Իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել պահպանել զգուշավորություն:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է
23:33 Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները