Արտաքին 9 ամիս առաջ - 22:38 08-01-2026

Սենատը կարող է ընդունել բանաձև, որով կսահմանափակվի Թրամփի հնարավոր ռազմական գործողությունները Վենեսուելայի դեմ

ԱՄՆ Սենատը կարող է քննարկել և ընդունել բանաձև, որով կսահմանափակվի նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր ռազմական գործողությունները Վենեսուելայի դեմ՝ առանց Կոնգրեսի թույլտվության. հայտնում է Reuters-ը։

Օրինագծի հեղինակների և աջակիցների գնահատմամբ՝ նախաձեռնությունը կարող է ընդունվել ձայների չնչին առավելությամբ։

Սենատորները նախատեսում են քննարկել մի շարք օրինագծեր, որոնք վերաբերում են նախագահի ռազմական լիազորությունների սահմանափակմանը՝ այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը սեպտեմբերին ուժեղացրել է ռազմական ճնշումը Վենեսուելայի նկատմամբ և սկսել հարվածներ հասցնել երկրի ափամերձ օբյեկտներին։

Եթե բանաձևն ընդունվի, այն կսահմանի, որ նախագահը չի կարող Վենեսուելայի դեմ նոր ռազմական գործողություններ իրականացնել առանց Կոնգրեսի հստակ համաձայնության։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել