Ներքին 6 ամիս առաջ - 13:58 08-01-2026

Տրադիցիոն արտաքին քաղաքականությունները վերանայվում և վերանայվելու են․ Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր (հուշագիր) է ստորագրել, ըստ որի ԱՄՆ դուրս է գալիս 66 միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող 31 կազնակերպություններից։ Թրամփի վարչակազմը դրանք համարում է «անարդյունավետ, անիմաստ և վնասակար»։ Համաձայն հրամանագրի՝ պետք է դադարեցվի նաև ԱՄՆ կողմից այդ կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորումը:

Կազմակերպությունների ամբողջական ցանկը հասանելի է Սպիտակ տան կայքում (whitehouse.gov)։ Այն ներառում է նաև Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի երեխաների նկատմամբ բռնության հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակը, ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամը, ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովը, և այլն։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս հարցի վերաբերյալ հայտարարության մեջ ասել է.
որ Թրամփի վարչակազմն այն կազմակերպությունները, որոնց անդամակցությունը դադարեցվում է, համարել է «շռայլ, անարդյունավետ, վնասակար», «վատ կառավարվող» ինչպես նաև «ավելորդ» ԱՄՆ շահերի և ընդհանուր բարգավաճման համար։

Հարկ է նշել, որ նախագահ Թրամփը, այսօր իր Truth Social սոցցանցում գրել է նաև, որ 2027թ. ԱՄՆ ռազմական բյուջեն 1 տրիլիոնի փոխարեն պետք է կազմի 1,5 տրիլիոն դոլար: Ռազմական բյուջեների շարունակական ավելացումներով են զբաղված նաև ՌԴ-ն, ԵՄ առաջատար երկրները, Ճապոնիան, Չինաստանը, Թուրքիան, Պակիստանը և Հնդկաստանը:

Բազմիցս նշել ենք, որ մեր աչքի առջև փոխվում է աշխարհի կառավարման, համատեղ լուծումների որոնման, հավասարակշռումների, հակակշիռների ու առկա աշխարհակարգի կառուցվածքը: ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ՉԺՀ-ի ինչպես նաև մի շարք ռեգիոնալ ազդեցիկ երկրների պատկերացումները և տրադիցիոն արտաքին քաղաքականությունները վերանայվում և վերանայվելու են: Իսկ եվրոպական բազմամշակութային քաղաքականությունը՝ կարծես թե վերջնական ձախողման է գնում: Հետևաբար, առաջիկա միջպետական հարաբերություններում միջազգային գործող շատ կազմակերպություններ կամ միջազգային հանրությունը, դեռևս տևական ժամանակ, իրական ազդեցություն չեն կարողանալու ունենալ և աստիճանաբար դառնալու են «ավելորդ»:

Խելք, բանականություն, պատասխանատվություն, միասնականություն, ճկունություն և տոկունություն: Սա է այսօրվա հայ հասարակության և նրա քաղաքական համակարգի առջև դրված գլխավոր խնդիրը»:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում