Արտաքին 9 ամիս առաջ - 19:30 07-01-2026

Հայաստան կժամանի Իրանի փոխարտգործնախարարի գլխավորած իրանական պատվիրակությունը

Հունվարի 7-ի երեկոյան Հայաստան կժամանի Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի գլխավորած իրանական պատվիրակությունը, հաղորդում է ИРНА-ն։

Ըստ աղբյուրի՝ Երևանում իրանական պատվիրակությունը կմասնակցի քաղաքական խորհրդակցությունների։ Ռավանչին կհանդիպի նաև իր հայ գործընկերոջ հետ։

Նախատեսվում են նաև հանդիպումներ այլ բարձրաստիճան հայ պաշտոնյաների հետ, որոնց հետ կքննարկեն երկու երկրների միջև համագործակցությունը տնտեսության, տրանսպորտի և մշակույթի ոլորտներում։
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան