Բավրայի անցակետում բեռնատարի վարորդները ժամերով ստիպված են հերթում սպասել
Հայ-վրացական սահմանի (Բավրա-Նինոծմինդա) անցակետում հերթեր են։ Վրաստան գնացող բեռնատարների վարորդները ստիպված են երկար սպասել հերթում։ Պատճառը` տեղացած ձյունն է, որն ամբողջությամբ չի մաքրվել։
Oragir.News-ի լրագրողն է եղել Բավրա-Նինոծմինդա անցակետում, ֆիքսել սահմանի իրավիճակը։