Ներքին Միտք 9 ամիս առաջ - 21:54 06-01-2026

Փաշինյանը եպիսկոպոսների շրջանում զգում է «վարանում», դրա համար էլ բազմությունից ծափեր է կորզում տասնյակի համար

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Լսեցի, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կուսակցական երթին հորդորել է ծափահարել իրեն միացած տասը եպիսկոպոսներին:

Սա հատկանշական դրվագ է: Եթե Փաշինյանը դիմել է այդ քայլին, ապա սա մանրուք չէ: Ի վերջո, ավտորիտար համակարգ կառուցողը պարզապես քմահաճույքի համար բազմությունից չի կորզի այլոց ուղղված ծափահարություն: Կնշանակի, որ Նիկոլ Փաշինյանը եպիսկոպոսների շրջանում զգում է «վարանում»:

Դա իհարկե զգալու էլ չէ, այլ՝ տեսնելու: Ես անդրադարձել եմ ստորագրման հայտնի «ծեսի» ընթացքում նրանց դեմքի արտահայտությանը: Փաշինյանը անմիջապես այդտեղ էր, չէր կարող դա չտեսնել հենց տեղում:

Հարցը նաեւ այն չէ, որ եպիսկոպոսները կարող են վարանել ու նահանջել: Նրանց հաստատ շատ «պինդ» են բռնել:

Հարցը թերեւս այն է, որ նրանք կարող են «վարանման» հետեւանքով «կարկամել» բավականին կարեւոր պահերի: Իսկ դա կարող է լինել բախտորոշ ռիսկ ամբողջ պրոցեսի համար, այդ թվում նաեւ այն «սալյամիի» էֆեկտի, որով առաջ է շարժվում Նիկոլ Փաշինյանն այս արշավում:

Սա է պատճառը թերեւս, որ նա բազմությունից ծափեր է կորզում տասնյակի համար, մի քիչ էլ խաղալով նրանց փառասիրության վրա: Կարծում եմ, որ դա չի լինի եզակի դեպք եւ Փաշինյանը կփորձի որեւէ նոր առիթ դարձյալ օգտագործել տասնյակին «բազմաց ձայնով» խթանելու համար:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո