Ֆեյսբուքյան խմբերից մեկում՝ «Երազանքի տուն», հետևյալ գրառումն է արվել.
Երազանքի խմբում եմ ուզում գրել, որ ձեր երազանքի տների կառուցված մատերիալը և կահ կարասին ճիշտ ընտրեք։ Հրդեհը այնքան չտարածվեց, որքան սև թանձր, թունավոր ծուխը։ Որից միանգամից ընկնում ես ու մեռնում, թունավորվելով։ Առաջվա ծխերից չէիր մեռնի, կհազայիր ու դեռ երկար կդիմադրեիր։ Ամեն ինչ սինթետիկ էր։ Ծխի ամպը կարող է առաջին հարկից հասնել 8 հարկ և խեղդել բոլորին։ Կրակը փառք է այդ ծխի համեմատ։ Չես էլ զգում՝ ինչպես ընկար գետին ու մեռար։ Ի դեպ, էդ բնակիչը հարբեցող էր, քնից արթնացել է, երբ ձեռքերը, մազերը, դեմքը բռնկվել է. պլիտայից հրդեհվել էր։ Եվ դեռ լավ էր, որ շատ տնամեջ չի ունեցել։ Հրշեջները եկան ու առաջին գործը եղավ մարդկանց տարհանելը։ Ի դեպ տարբեր աջ-ձախ կառույցների պատճառով հրշեջ մեքենաների ճանապարհը դժվար էր, մյուսներն էլ չկարողացան աշխատել։ Ուղղակի մնացին կանգնած։
ԴԱՏԵՔ ԻՆՔՆԵՐԴ։
ԻՆՉ ԿԼԻՆԻ ՁԵԶ ՀԵՏ ,ԵՐԲ ՄԻ ՄԵՏՐ ՉԿԱՐՈՂԱՆԱՔ ԱՆՑՆԵԼ ԹԱՆՁՐ ԾԽԻ ՄԻՋՈՎ, ԻՆՉԻ ԿՎԵՐԱԾՎԻ ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉԸ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՎ Է ՊԱՏՐԱՍՏՎԱԾ։
ԵՍ հետևություն արեցի,որ բազմաբնակարան շենքում պետք է լինի հրդեհաշիջման համար նախատեսված հարմարությունները։ Եվ դրա մասին պիտի առաջինը մտածի բնակիչը։ Գոնե ամեն 3֊4 հարկը մեկ ջրի հատուկ կետ։ Տանը քիչ կահ կարասի և սինթետիկ նյութերով պատեր։ Գիշերը անջատելով ջեռուցման սարքերը։ Ոչ նոռմալ հարևաններրս վրա աչք պահել, որ կարողանամ խուսափել նրանց բերած փորձանքներից։ Ունենալ շենքում ամեն ինչի համար նախատեսված գծագիր և անհրաժեշտ կետերի մասին ինֆո։ Տարհանման պլան և այլն։ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԱԻՆ-Ը ԱՄԵՆ ՇԵՆՔԻ ԾԱԿ ՈՒ ԾՈՒԿԸ, ՃԱՄՓԵՔԸ, ՋՐԻ ԿԵՏԵՐԸ ՊԻՏԻ ԻՄԱՆԱ։
Երբ դուրս գա դեպի կանչի ուղղությամբ. Ուսումնասիրեն ճանապարհին, թե որ շենքը ինչպիսի կառույց է և ինչպես բարձրանալ ու փրկել մարդկանց սեղմ ժամկետում։ Ի դեպ հրդեհը համարյա մարել էր, որ սկսեցին հանգցնել։ Էն էլ ոչ թե մեքենաներով, այլ ԱԻՆ-ի տղաները շենքից ջուրը մինչև հասցրին 7 հարկ։ Ի դեպ ԻՄ ՓՈՐՁԻՑ` ՀՐՇԵՋՆԵՐԻՆ ՄԻ ՓՈՐՁԵՔ ՕԳՆԵԼ ԵԹԵ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՔ։ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ ԻՐԱՐ ԿՑԱՆ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՊՈԿՎԵՑ և ԺԱՄԱՆԱԿԻ ՈՒ ՋՐԻ ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏ ԵՂԱՎ։ Շենքը ջրով լցվեց հասավ հոսանքներին։ ՈՒՂՂԱԿԻ ԲԱԽՏՆԵՐՍ Ա ԲԵՐԵԼ։
Ի դեպ մենակ հրդեհից չի, որ պետք է մտածել։ Պատերազմ, երկրաշարժ և այլն։ ԱՊՐԵՆՔ ԱՄՈՒՐ և ՃԻՇՏ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ։
ԱՆՓՈՐՁԱՆՔ ԼԻՆԵՆՔ
Տեսանյութը՝
այստեղ: