Ուղիղ եթեր
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 13:45 06-01-2026

Փաշինյանը հակաեկեղեցական արշավն իրականացնում է շերտ-շերտ կտրատելու տրամաբանությամբ. քաղաքագետ

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Այն, ինչ կասեմ, իհարկե, չի հնչի հաճելի, բայց նաեւ ինձ համար մտահոգիչ է, որ հանրությունը այս հարցում կարող է հայտնվել որոշակի ինքնախաբեության թմբիրում:

Խոսքը եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի արշավի մասին է: Իրականում, Նիկոլ Փաշինյանն այդ արշավի մասով որդեգրել է բավականին ուշագրավ մարտավարություն: Նա հենց սկզբից դրել է Կաթողիկոսին հեռացնելու բարձր նշաձողով նպատակը, բայց գործնական կամ, այսպես ասած, իրական գետնի վրա շարժվում է շատ ավելի հանդարտ ռեժիմով, կամ, ինչպես դիվանագիտության մեջ է ընդունված օգտագործել այդ բնորոշումը՝ «սալյամիի տրամաբանությամբ»:

Այսինքն, Փաշինյանն արշավն իրականացնում է շերտ-շերտ կտրատելու տրամաբանությամբ:
Հետ նայեք նրա մեկնակետին, ու չափեք, թե որտեղ է հիմա նա: Կասեք՝ Մայր Աթոռն անսասան է: Այո, եթե մենք Հայ Առաքելական եկեղեցի ասելով հասկանում ենք միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Վեհարանի տարածքային տրամաբանությունը, անսասան է:

Բայց Հայ Առաքելական եկեղեցին վարչական տարածքային հասկացություն չէ, այլ ցանցային շատ բարդ թե ինստիտուցիոնալ, թե դավանական-գաղափարական-արժեքային եւ ընդհուպ սոցիալ-հոգեբանական կառուցվածք, որը Փաշինյանը «կտրատում» է շերտ-շերտ:

Նիկոլ Փաշինյանը դրել է ամեն ինչ «միանգամից» վերցնելու խնդիր, ավելի շուտ՝ բարձաձայնել է դա, բայց գործնականում գնում է հանդարտ եւ հետեւողական «սալյամիի էֆեկտի» տրամաբանությամբ, իսկ բարձր ու «միանգամից» խնդիրը ձեւակերպել է թերեւս հենց տակտիկական մանեւրի տրամաբանությամբ, երբ դիմացը գտնվող ուժը կամ ուժերը ինքնագոհությամբ արձանագրում են, թե Փաշինյանին չհաջողվեց վերցնել Մայր Աթոռը կամ Վեհարանը:

Ինչո՞ւ եմ ներկայացնում իրավիճակի այս համայնապատկերը: Որովհետեւ եկեղեցու դեմ արշավի հարցում իրականում կա շատ անելիք, համակարգային, խորքային, հանդարտ անելիք, քան զուտ քաղաքական պաստառապատությամբ կազմակերպվող պաշտպանական ակցիաները եւ դրանց հաղթական ելքի մասին վերամբարձությունները, որոնք կամա, թե ակամա, բայց կարող են դառնալ ինքնախաբեության ծածկոց:

Բացարձակապես նկատի չունեմ այն, որ այդ ակցիաները ավելորդ են, չունեն իմաստ, եւ այլն: Ոչ, ավելորդ չեն, անհրաժեշտ են, եւ խրախուսանքի են արժանի դրանցում ներգրավվող մարդիկ: Բայց այդ ակցիաները բավարար չեն լինելու, դրանք ռազմավարական իմաստով լինելու են ապարդյուն, եթե չեն ուղեկցվելու խորքային աշխատանքով, որի նպատակը պետք է լինի «սալյամիի էֆեկտին» հակազդելն ու այն կանգնեցնելը»:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան