Աշտարակի պոլիկլինիկայում ջեռուցման համակարգը պայթել է. պոլիկլինիկան ողողվել է ջրով
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ 2 օր առաջ ՀՀ Առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված Աշտարակ քաղաքի պոլիկլինիկայում արտակարգ իրավիճակ է եղել։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջեռուցման համակարգի վնասման հետևանքով պոլիկլինիկան ողողվել էր ջրով։