Ներքին Միտք 6 ամիս առաջ - 10:42 06-01-2026

Իշխանությունների խմբակն ու Թալինի եկեղեցում գտնվող ոստիկաները գործում են օրենքից դուրս. պատգամավոր

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Իշխանության զոռբայությամբ, Թալինի Եկեղեցում կարգալույծ եղածի կողմից անցկացվող միջոցառումը պատարագ չի կարող համարվել, իսկ հոգևորականների մուտքը Եկեղեցի կամ այնտեղ պատարագի անցկացմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է:

Ըստ այդմ` տեղի իշխանությունների խմբակը, Թալինի եկեղեցում գտնվող ոստիկաները, գործում են օրենքից դուրս:

Իշխանության կողմից նախաձեռնվող միջոցառումը, որը ոչ մի կապ չունի պատարագի հետ նույնն է, ինչ «Ուր որ գնաս, հետդ կգամ» երգի ներքո ցատկողների միջոցառումը, որտեղ որևէ հոգևոր բան գոյություն չունի:

Ապօրինությունը, ինքնախաբեությունն ու ծաղրի առարկա դառնալը սրանց համար սովորական վիճակ է դարձել, որի ապահովման հովանավորները ուժային կառույցներներն են, ապօրինի հանձնարարություններ կատարողները, մնացած երևացող կամ չերևացող պաշտոնատար անձինք են»:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
14:50 Լացում եմ, չկամ. Նազենի Հովհաննիսյանի արձագանքը Սոֆի Մխեյանի և Կարինայի պատրաստած ցնցող անակնկալին