Ներքին 9 ամիս առաջ - 18:25 05-01-2026

Թող այս Սուրբ Ծնունդը լինի որոշում՝ կանգ առնել, ընդունել ճշմարտությունը և վերադառնալ. Միքայել Մինասյան

Աստված միշտ է եղել մեզ հետ՝ մեզանում, մեր ներսում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Քրիստոսի գալուստից առաջ Աստծո հետ հարաբերությունների լեզուն հաճախ ընկալվում էր խստության ու դատաստանի լեզվով։ Հին Կտակարանում բազմիցս տեսնում ենք արդարության պահանջկոտ չափումը, երբ մեղքը հետևանք է բերում անմիջական ու խիստ կերպով։

Բայց ամեն ինչ փոխվեց, երբ Հայրը աշխարհ ուղարկեց Որդուն։

Հիսուսի ծնունդով մարդու և Աստծո հարաբերություններում բացվեց նոր դուռ՝ ներման դուռը։ Փրկությունը սկսեց չափվել ոչ թե մեր արդարությամբ, այլ ապաշխարությամբ՝ երբ մարդը գիտակցում է մեղքը, ընդունում է սխալը և փոխում ընթացքը։

«Եկեք, իրար հետ դատենք… եթե ձեր մեղքերը կարմիրի պես լինեն, ձյան պես կսպիտակեն»։ Եվ քրիստոնեական հավատքի առանցքային խոսքը՝ «Ճշմարտությունը կազատի ձեզ»։

Այս «նոր համակարգում» պայմանը պարզ է․ ներման ճանապարհը բացվում է, երբ ընդունում ենք մեր մեղքը և ապաշխարությամբ վերադառնում։ Իսկ երբ չենք փոխվում, շարունակվում է հին տրամաբանությունը՝ հետևանքների կուտակում, մինչև կործանարար եզր։

Բայց միշտ կա վերջին հնարավորությունը՝ գիտակցումը։ Այն պահը, երբ ներսում հստակ տեսնում ես՝ սա սխալ էր, և պետք է կանգ առնել։ Այդ գիտակցումից սկսվում է վերադարձը՝ ներման հնարավորությունը։

Աստված միշտ է եղել մեզ հետ՝ մեզանում, մեր ներսում․ խիստ՝ որպես արդար Դատավոր, և ողորմած՝ Որդու գալուստից հետո՝ որպես Հայր, որ սպասում է վերադարձին։

Այս երեկո մենք պարզապես տոն չենք նշում։ Մենք հիշում ենք մի ճշմարտություն, որ փոխեց մարդու ճակատագիրը՝ Աստված չի կանգնել հեռվում. Նա մտավ պատմության մեջ, մտավ մարդու մեջ, և բացեց վերադարձի ճանապարհը։

Թող այս Սուրբ Ծնունդը լինի ոչ միայն մոմի լույս, այլ որոշում՝ կանգ առնել, ընդունել ճշմարտությունը և վերադառնալ։

Շնորհավոր Սուրբ Ծնունդ։

Մեզ հետ է Աստված՝ Իմմանու-Էլ»,- գրել է Մինասյանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ

Ձեզ գուցե հետաքրքրի