Ներքին 9 ամիս առաջ - 13:04 05-01-2026

Գեղարքունիքում գազ չկա. լցակայաններում գրություններ են փակցվել

Տոնական այս օրերին Հայաստանի բազմաթիվ գազալցակայաններում, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզում, քաղաքացիները բախվում են գազի բացակայության խնդրին։ Շատ լցակայաններում փակցվել են գրություններ՝ «Գազ չկա», ինչի հետևանքով վարորդները ստիպված են լինում շրջանցել մի քանի լցակայան՝ վառելիք գտնելու հույսով։

Պաշտոնական պարզաբանում այս պահին չկա, սակայն ոլորտի ներկայացուցիչների և վարորդների շրջանում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ խնդիրը կարող է կապված լինել Վրաստանի տարածքով իրականացվող գազի տարանցման հետ։ Հիշեցնենք, որ Հայաստան ներմուծվող գազի զգալի մասը անցնում է Վրաստանի տարածքով, և այնտեղ առաջացած տեխնիկական կամ լոգիստիկ խափանումները կարող են անմիջապես անդրադառնալ ներքին շուկայի վրա։

Ստեղծված իրավիճակը հատկապես բարդ է տրանսպորտի վարորդների համար, որոնց մի մասը ստիպված է լինում անցնել բենզինի կամ ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը։

Քաղաքացիները ակնկալում են պատկան մարմինների պարզաբանումը՝ խնդրի պատճառների, ինչպես նաև դրա լուծման ժամկետների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը