Արդեն մի քանի օր է Գյումրիում սկսվել է ստորագրահավաք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հալածանքները դադարեցնելու և նրան անհապաղ ազատ արձակելու պահանջով։
Ստորագրահավաքը նախաձեռնել է ժողովուրդը, իսկ ժողովրդի ձայնը իրավաբանորեն ձևակերպել է փաստաբան Թամարա Յայլոյանը, ով Միքայել Սրբազանի կողմից ունի լիազորություն պաշտպանելու վերջինիս շահերը։
Oragir.News-ի հետ զրույցում Թամարա Յայլոյանն ասում է, որ ստորագրահավաքը բարոյական աջակցություն է Շիրակի թեմի առաջնորդին։
Փաստաբանի խոսքով՝ իրավապահները քաղաքական պատվեր են կատարում։
Մանրամասները` տեսանյութում։