Ներքին 6 ամիս առաջ - 11:50 31-12-2025

Արդարության պահանջով պետք է պաշտպանվի Արցախի ժողովրդի՝ իր հայրենի բնօրրան վերադարձի իրավունքը. Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հանդել է եկել ամանորյա մաղթանքով․

«Եվս մեկ տարի դարձավ պատմություն։ Եվս մեկ տարի Երկիրը պտտվեց իրար հաջորդող հակամարտությունների, արհավիրքների շղթայի միջով։ Եվ Հայաստանը ուղղակիորեն կրեց աշխարհաքաղաքական ներքին և արտաքին դավադրությունների, ցնցումների հետևանքները։

Սակայն այսօր՝ Ամանորի նախաշեմին, որքան էլ բարդ լինեն նաև մեր առջև ծառացած խնդիրները, ես խորապես հավատում եմ, որ հայ ժողովուրդը վերագտնելու է իր միասնությունը և Հայ զինվորի, հրամանատարի, իր նվիրյալ որդիների առաջնորդությամբ, հավաքական կամքով ու վճռականությամբ դիմակայելու է իր դեմ ուղղված մարտահրավերներին։

Թող 2026 թվականը դառնա արժանապատիվ խաղաղության, բարօրության տարի։

Եվ արդարության պահանջով՝ պաշտպանվի Արցախի ժողովրդի՝ իր հայրենի բնօրրան վերադարձի իրավունքը՝ նրանց անվտանգության անբեկանելի երաշխիքներով, ազատությո’ւն տրվի մեր բոլոր ընկերներին՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, հայ ազգի բարերար-նվիրյալներին, սրբազաններին, ովքեր այսօր փակված, պատանդառված են Բաքվի և Երևանի բանտերում։

Բարի Ամանոր եմ բոլորիս մաղթում»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը