Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 22:22 29-12-2025

Արցախի վանքերը, ամրոցներն ու բերդերը գույքագրվել են. Genesis Armenia-ն հրատարակել է բացառիկ քարտեզներ

Արցախի վանքերը, եկեղեցիները, ամրոցներն ու բերդերը գույքագրված են․ բացառիկ քարտեզները կազմել ու տպագրել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը, որի 5-ամյակին էլ տեղի ունեցավ դրանց շնորհանդեսը։

«Նախագիծը գիտականորեն հիմնավորված և իրավաքաղաքական նշանակություն ունեցող փաստաթուղթ է, որը միտված է Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու փաստագրմանը՝ ապացույցներ թողնելով գալիք սերունդների համար»,- միջոցառմանը նշեց քարտեզների բովանդակության հեղինակ, հուշարձանագետ Սլավա Սարգսյանը։

Genesis Armenia-ի հինգերորդ տարեդարձին ներկայացվեց կառույցի անցած ճանապարհն առանցքային ոլորտներում՝ անվտանգություն, քաղաքականություն, տնտեսություն ու մշակույթ։



«Genesis Armenia-ն ստեղծվեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, որպես հետևանք հայ ժողովրդի ու ՀՀ-ի դեմ պատերազմում պարտադրված պարտության: Կառույցն սկսեց համախմբել ամբողջ աշխարհով մեկ սփռված հայկական գիտամտավոր ներուժը և ծառայեցնել հայ ժողովրդի ազգային-պետական շահին։ Այսօր էլ մենք անշեղորեն գնում ենք մեր ռազմավարական ճանապարհով՝ հետևում թողնելով հարյուրավոր հոդվածներ, տասնյակ հետազոտություններ, 5 տասնյակից ավելի ծրագրեր, ազգային քաղաքական օրակարգում անվրեպ խոսք ու գործ, քաղաքացիական խիզախ կեցվածք ու ներկայություն հայաստանյան ու համահայկական ազգային օրակարգերում»,- նշեց կառույցի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը։

Հոբելյանական միջոցառումը մեկնարկեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձով, որն ուղարկել էր կալանավայրից։

«Սուրբգրային տրամաբանությամբ՝ Genesis-ը՝ ծննդոցը, խորհրդանշում է ծնունդը, որին հաջորդում է երիցը՝ գերությունից ազատագրումը։ Հանգամանքներով պայմանավորված՝ այսօր չեմ կարող ներկա լինել այս ընտանիքի տարեդարձին։ Շնորհավորում եմ ձեզ՝ մաղթելով պատիվ բերող, ուժեղ Հայաստան։ Միասին ուխտել ենք չմոռանալ՝ հանուն Հայաստանի, չներել՝ հանուն Արցախի»,- Սրբազանի նամակն ընթերցեց նրա քույրը՝ Արփինե Զարգարյանը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից