Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 17։50-ի սահմաններում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան Գյումրի–Երևան ավտոճանապարհի Արագածոտնի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի եզրին կառուցված ջրահեռացման համար նախատեսված հատվածում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Ավելին՝
սկզբնաղբյուր կայքում: