Ներքին 9 ամիս առաջ - 22:45 28-12-2025

102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը ՀՀ իշխանությունների օրակարգում չէ. Միրզոյան

Ռուսաստանին Հայաստանից դուրս թողնելու, Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապեր խզելու օրակարգ ՀՀ կառավարությունը չունի, այդպիսի քաղաքականություն չի վարվում և սա ուղիղ ասվում է նաև միջազգային մեր գործընկերներին։ Այս մասին Հ1-ի եթերում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ։ Եթե մի օր հարց ծագի անդամակցել ԵՄ-ին, չի կարող հարց չծագել ԵՏՄ-ի մասով։ Երբ այդ պահը գա, մենք կնստենք ու որոշում կկայացնենք»,- ասել է նախարարը։

Նա նաև վստահեցրել է, որ 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը, որը գտնվում է Շիրակի մարզում, ՀՀ իշխանությունների օրակարգում չէ։

Հարցին՝ արդյոք Ռուսաստանը հիբրիդային պատերազմով է սպառնում Հայաստանին, ինչպես ասել է եվրոպացի չինովնիկը Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու ժամանակ, նախարար Միրզոյանն արձագանքել է. «Ապատեղեկատվության մի զգալի մաս չի գալի՞ս ռուսական փորձագետից, պատգամավորից։ Հետևաբար՝ հիբրիդային սպառնալիքներ կարող են գալ տարբեր տեղերից, այդ թվում Ռուսաստանից»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ