Ներքին 9 ամիս առաջ - 20:44 28-12-2025

Երևանում բախվել են Toyota-ն և Mitsubishi-ն․ 4 վիրավորներից մեկը հղի կին է, երեքը՝ երեխաներ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Շիրակի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Հովհաննես Ն․-ի վարած «Toyota» մակնիշի և 34-ամյա Նարեկ Ղ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը հղի կին է տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ մյուս 3-ը երեխաներ են, ովքեր տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել