Արտաքին 9 ամիս առաջ - 19:08 27-12-2025

Իտալիայում յոթ մարդ է ձերբակալվել՝ Համասի համար միլիոնավոր եվրոներ հավաքագրելու կասկածանքով

Իտալիայի ոստիկանությունը շաբաթ օրը հայտնել է, որ ձերբակալել է յոթ անձի, որոնք կասկածվում են պաղեստինյան Համաս խմբավորման համար միլիոնավոր եվրոներ հավաքագրելու մեջ, հայտնում է AFP-ն:

Ոստիկանությունը նաև հայտարարել է երկրի սահմաններից դուրս գտնվող ևս երկու անձի միջազգային ձերբակալության մասին:

Հետաքննության մեջ ներգրավված են երեք ասոցիացիաներ, որոնք պաշտոնապես աջակցում են պաղեստինցի քաղաքացիական անձանց, սակայն, ըստ կասկածանքի դրանք քողարկում են հանդիսանում՝ ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման համար, ասված է ոստիկանության հայտարարության մեջ: Ինը անձ մեղադրվում է շուրջ յոթ միլիոն եվրո (8 միլիոն դոլար) ֆինանսավորում տրամադրելու մեջ «Գազայում, պաղեստինյան տարածքներում կամ Իսրայելում գործող այնպիսի ասոցիացիաների համար, որոնք պատկանում են ՀԱՄԱՍ-ին, վերահսկվում են նրա կողմից կամ կապված են դրա հետ»:

Թեև երեք ասոցիացիաների պաշտոնական նպատակը «պաղեստինցի ժողովրդի համար հումանիտար նպատակներով» նվիրատվությունների հավաքագրումն է եղել, սակայն ըստ ոստիկանության տվյալների՝ միջոցների ավելի քան 71 տոկոսն ուղղվել է խմբավորման կամ դրա հետ կապված կազմակերպությունների ուղղակի ֆինանսավորմանը:

Գումարի մի մասը փոխանցվել է «ահաբեկչություններին ներգրավված անձանց ընտանիքների անդամներին», ասված է հայտարարության մեջ: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձերբակալվածների թվում է Իտալիայի պաղեստինյան ասոցիացիայի նախագահ Մոհամմադ Հաննունը: Ներքին գործերի նախարար Մատտեո Պիանտեդոզին X սոցիալական ցանցում գրել է, որ գործողությունը «բացահայտեց այն վարքագիծն ու գործողությունները, որոնք, ներկայանալով որպես պաղեստինցի բնակչությանն ուղղված նախաձեռնություններ, թաքցնում էին ահաբեկչական կազմակերպություններին աջակցությունը և դրանց գործերում մասնակցությունը»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ