Արտաքին 9 ամիս առաջ - 16:33 26-12-2025

ԵՄ-ի համար շահավետ է հարաբերությունների բարելավումը Վրաստանի հետ․ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն համոզմունք է հայտնել, որ Եվրամիության համար շահավետ է հարաբերությունների բարելավումը հանրապետության հետ, և հայտարարել է, որ լավատեսորեն է նայում գալիք տարում հարաբերությունների վերագործարկմանը։

«Օբյեկտիվորեն Եվրամիության շահերից չի բխում նման տիպի բացասական հարաբերությունների շարունակումը Վրաստանի հետ, առավել ևս Եվրամիության առկա դժվարությունների ֆոնին, որոնց պատճառը ռազմական գործողություններն են Ուկրաինայում և շատ շահավետ ռուսական շուկայի կորուստը», - ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքի եթերում։

Վարչապետը նշել է, որ այդ պայմաններում ԵՄ-ի շահերից է բխում գտնել նոր ուղիներ դեպի Արևելք, և այդ ուղղությամբ ամենաարդյունավետ ուղին անցնում է Վրաստանով դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ և Չինաստան։

«Երբ Եվրամիությունը դա չի անում, մենք կարող ենք տրամաբանական եզրակացություն անել. եվրոպական բյուրոկրատիան չի կարողանում գործել սուվերեն կարգով: Մենք այլ բացատրություն չունենք», - ասել է Կոբախիձեն։

Նա անհեթեթություն է անվանել ԵՄ ներկայացուցիչների միջև վերջերս կայացած հանդիպումն Ասիայի և Հարավային Կովկասի յոթ պետությունների հետ՝ նվիրված Սև ծովով տրանսպորտային կապերին, որին Վրաստանը չէր հրավիրվել՝ չնայած միակն է այդ երկրների թվում, որ ունի ելք դեպի Սև ծով։

«Այնուամենայնիվ, մենք լավատեսորեն ենք նայում գալիք տարում Եվրամիության հետ հարաբերությունների վերագործարկմանը», - ասել է Կոբախիձեն:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին