Ներքին 9 ամիս առաջ - 14:29 26-12-2025

Ադրբեջանում պահվող հայերին այցելել են Կարմի խաչի Ժնևի կենտրոնակայանից. Զառա Ամատունի

Դեկտեմբերի 24-ին և 25-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին, որոնց անունները հաստատել են Ադրբեջանի իշխանությունները: Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է կառույցի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Հարցին, ի՞նչ նորություն կարող է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի մասին, որի առողջական վիճակը վատացել է Բաքվի բանտում, Զառա Ամատունին նշել է, որ չի կարող կոնկրետ անձանց մասին խոսել, կարող է միայն ասել, որ իրենց թիմի կազմում բժիշկ է եղել, որը կարող էր մասնագիտորեն գնահատել առողջական վիճակը:

«Այս այցի շրջանակներում, ինչպես սովորաբար մեր ընթացակարգերին համաձայն, պատվիրակները գնահատել են անձանց պահման պայմանները, առողջական վիճակը, ի դեպ, կազմում եղել է նաև բժիշկ, և ընդհանուր իրենց հանդեպ վերաբերմունքը:

Այդ այցը կազմակերպվել է այս անգամ անմիջապես մեր կազմակերպության Ժնևի կենտրոնակայանից՝ հաշվի առնելով, որ սեպտեմբեր ամսից կազմակերպությունը ներկայություն չունի Ադրբեջանում:

Մենք հույս ունենք, որ մեր երկխոսությունն այս ուղղությամբ Ադրբեջանի իշխանությունների հետ կշարունակվի, և կազմակերպությունը, բնականաբար, պատրաստակամ է իր առաքելությունը շարունակելու և այս ջանքերի ուղղությամբ հատկապես աշխատելու:

Հաշվի առնելով, որ կազմակերպությունը պատրաստակամությունից բացի նաև ունի փորձը և տարիներ շարունակ տեսակցել է այս անձանց և այս առումով միգուցե նաև առանձնացել իր առաքելությամբ. աշխատանքը շատ կարևոր է, քանի դեռ մարդիկ անազատության մեջ են, և իրենց վրա տարածվում է միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանությունը: Այս կապակցությամբ մենք համարում ենք, որ որևէ ձևաչափով այս մարդկանց մուտք ունենալը շատ կարևոր է ինքնին, և հնարավորությունը նույնիսկ այս ձևաչափով նրանց տեսակցելու նույնպես դրական է: Հուսով ենք, որ հետագայում ևս մենք կկարողանանք նման ձևով աշխատել»,- ասել է Զառա Ամատունին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին