Ներքին 9 ամիս առաջ - 10:03 26-12-2025

Զելենսկին ԱՄՆ-ի բանակցողների հետ քննարկել է, թե ինչպես մոտեցնել խաղաղությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նրա փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ: Իր սոցցանցերի էջերում Զելենսկին հայտնել է, որ «դա իսկապես լավ զրույց էր», որի ընթացքում քննարկել են ինչպես մոտեցնել խաղաղությունը: Գրում է «Ազատությունը»։

Նրա հաղորդմամբ՝ խոսել են մանրամասների մասին, քննարկել «լավ գաղափարներ»:

Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը նախատեսում է մեկ այլ զրույց ունենալ ԱՄՆ ներկայացուցիչների հետ ավելի ուշ:

«Մենք իսկապես աշխատում ենք 24/7 ռեժիմով, որպեսզի մոտեցնենք Ուկրաինայի դեմ ռուսական այս դաժան պատերազմի ավարտը և ապահովենք բոլոր փաստաթղթերի և քայլերի իրատեսությունը, արդյունավետությունն ու հուսալիությունը», - ասել է նա:

Այս շաբաթվա սկզբին Զելենսկին ներկայացրեց 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրի նախագիծը, որը նա բնութագրեց պատերազմը դադարեցնելու հիմնավոր հիմք:

Նախագիծը նախնական 28 կետից բաղկացած պլանի կրճատված տարբերակն էր, որը ԱՄՆ-ն ավելի վաղ քննարկել էր ռուսական կողմի հետ:

Այնուամենայնիվ, նոր նախագծում ևս առանցքային տարածքային հարցերը մնում են չլուծված, ավելի վաղ շեշտել է Զելենսկին՝ հավելելով, որ առավել զգայուն հարցերի լուծման համար կպահանջվի հանդիպում Թրամփի հետ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Մոսկվան վերլուծում է պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթերը, որոնք ԱՄՆ-ից Մոսկվա է բերել Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում