Ներքին 6 ամիս առաջ - 15:38 24-12-2025

Հանրային քննարկման է ներկայացվել Հանրակրթության պետական չափորոշչի փոփոխության նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություն կատարելու նախագիծը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

2025-2026 ուսումնական տարում Հանրակրթության պետական չափորոշիչը ներդրվել է ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցների 1-11-րդ դասարաններում, իսկ Տավուշի մարզում՝ բոլոր դասարաններում։ Հաշվի առնելով նշված ժամանակահատվածում ԿԳՄՍ նախարարության, Կրթության տեսչական մարմնի, նախարարության ենթակա կառույցների իրականացրած մշտադիտարկումների և ստուգումների արդյունքները, ինչպես նաև հանարկթական դպրոցների տնօրենների, ուսուցիչների, սովորողների և ծնողների ներկայացրած առաջարկությունները՝ չափորոշիչը խմբագրվել է՝ այն դարձնելով առավել հստակ և ճկուն ուսումնական գործընթացի պլանավորման և կազմակերպման առումով։

Չափորոշչի ուսումնական բնագավառները, ծրագրերի բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեք), ինչպես նաև սովորողների ուսումնառության վերջնարդյունքները մնացել են անփոփոխ:

Նախագծով առաջարկվող փոփոխությունները համահունչ են ներառական ու զարգացնող միջավայրի, կրթական որակյալ բովանդակության ապահովման ռազմավարական նպատակին:

Փոփոխության հիմնական ուղղությունները՝

*ուսումնական պլան կազմելու կարգավորումները՝ ավելի ճկուն,
*ավագ դպրոցում հիմնական և նպատակային ծրագրերով կրթության կազմակերպման հստակեցում,
*ուսումնական բնագավառներում ընդգրկված առարկաների որոշակի վերանայում,
*կարգավորումներ մասնագիտացված և հատուկ դպրոցների վերաբերյալ,
*սովորողի ծանրաբեռնվածության կառուցվածքի փոփոխություն:

Նախագծի քննարկումը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում կշարունակվի մինչև 2026 թվականի հունվարի 3-ը. կրթության ոլորտի մասնագետները, քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները կարող են ներկայացնել իրենց կարծիքները, դիտողություններն ու առաջարկները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը