Ներքին 9 ամիս առաջ - 13:27 24-12-2025

Մասիսի ոստիկանները 9 օր է գիտեն խարդախություն կատարողի ինքնությունը, սակայն կամ անզոր են, կամ չեն ցանկանում հայտնաբերել նրան

Վերջին տարիներին խարդախության դեպքերի աճ է նկատվում Հայաստանում, սակայն ցավալի է, որ շատ դեպքեր մնում են չբացահայտված։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթական խարդախության դեպքն է տեղի ունեցել Արարատի մարզում, սակայն 9 օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կամ չեն կարողանում, կամ ցանկություն չունեն հայտնաբերելու խարդախություն կատարողին այն դեպքում, երբ տուժածը փաստերով նրանց տեղեկացրել է կատարողի մասին։

Դեկտեմբերի 18-ին ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Մ. Ա.-ն և հայտնել, որ այդ օրը Facebook սոցիալական կայքից ավտոմեքենա գնելու նպատակով կապնվել է մի հեռախոսահամարի բաժանորդի հետ և վերջինիս կողմից տրամադրած բանկային քարտային հաշվեհամարին Մասիս քաղաքի նշված բանկի վճարային տերմինալից փոխանցել է 350 հազար դրամ ու րոպեներ անց վերջինս չի պատասխանել իր հեռախոսազանգերին։

Այնուհետև քաղաքացուն հրավիրել են ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ կատարվածի մասին քաղաքացին հաղորդում է ներկայացրել, ինչի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում խարդախություն հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խարդախություն կատարողը Երևանում հաշվառված 30-ամյա Կարեն Ե.-ն է, ում մասին տեղյակ են ոստիկանության Մասիսի բաժնում, սակայն մինչ օրս իբրև թե չեն կարողանում հայտնաբերել նրան։

Մանրամասները՝ սկզղբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին