Սպորտ 8 ամիս առաջ - 19:50 23-12-2025

Սպերցյանը՝ «Կրասնոդարի» մրցաշրջանի առաջին կեսի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը 2025/2026 մրցաշրջանի առաջին կեսի արդյունքներով ճանաչվել է թիմի լավագույն խաղացող։

Այս մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի կայքը։

Հարցմանը մասնակցել է 1351 մարդ: Սպերցյանը հավաքել է ձայների 43,67%-ը, թեպետ գոլերի քանակով զիջում է ձայների 21,76 %-ով երկրորդ տեղը զբաղեցրած Կորդոբային։ Վերջինս ընթացիկ մրցաշրջանում խփել է 12 գոլ և դարձել 7 գոլային փոխանցման հեղինակ: Երրորդը դարպասապահ Ստանիսլավ Ագկացևն է։

Մրցաշրջանի առաջին կեսի արդյունքներով Էդուարդ Սպերցյանը 12 փոխանցումով գլխավորում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն խաղարկողների ցուցակը: Առաջնության 18 փուլերում նա դարձել է 8 գոլի հեղինակ՝ Ջոն Կորդոբայի հետ կիսելով ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» լավագույն ռմբարկուների առաջին հորիզոնականը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում