Արտաքին 9 ամիս առաջ - 20:19 23-12-2025

Թուրքիան կրկին երկարացրեց ռազմական ներկայության ժամկետը Լիբիայում

Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի ազգային ժողովում լսումներ էին հրավիրվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրի վերաբերյալ:

Հրամանագրով նախատեսվում է վերջնաժամկետից հետո ևս 2 տարով երկարաձգել Թուրքիայի զինված ուժերի ներկայությունը Լիբիայում:

Այսպիսով, լսումների արդյունքում ընդունված հրամանագրի համաձայն՝ 2026-ի հունվարի 2-ից հետո ևս 24 ամսով կերկարի թուրքական զինուժի ներկայության ժամկետը:

Թուրքիայի զինվորները Լիբիայում ծառայություն են սկսել իրականացնել 2019-ի վերջից՝ Լիբայում ՄԱԿ-ի հովանու ներքո գործող «Միջազգային համաձայնության կառավարության» հրավերով և վերջինիս հետ համագործակցության համաձայնագրի կնքմամբ: Ռազմական ներկայությունը միտված է անկայունությանը վերջ տալուն, ահաբեկչության դեմ պայքարելուն և Արևելյան Միջերկրականում երկրի հետաքրքրությունները և տնտեսական շահերը պաշտպանելուն:

Հիշեցնենք, որ Լիբիայում թուրքական զինուժի ներկայության ժամկետների երկարաձգման մասին վերջին որոշումը կայացվել էր 2023-ի նոյեմբերի 30-ին: Դրանով սահմանվել էր, որ 2024-ի հունվարի 2-ից հետո ևս 24 ամսով Թուրքիան կշարունակի պահպանել իր ռազմական ներկայությունն այնտեղ:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին