«Այսօրվա մեր քննարկումների ընթացքում ես Ձեզ համառոտ ներկայացրեցի տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները և Հայաստանի և Ադրբեջանի միջև հետհակամարտական շրջանում խաղաղության օրակարգը»։
Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Բայրամովը նաև նշել է, որ տեղեկացրել է Վաշինգտոնի համատեղ հռչակագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների, հաջորդ քայլերի և Հայաստանից ունեցած ակնկալիքների մասին։