Արտաքին 8 ամիս առաջ - 18:23 19-12-2025

Պուտինը բաց է Մակրոնի հետ երկխոսության համար. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության համար, եթե ֆրանսիական կողմն իսկապես պատրաստ է խոսելու և կպահպանի պարկեշտության տարրական չափանիշները։

Այս մասին դեկտեմբերի 19-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդ ալ-Ատտիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Եթե նա պատրաստ է խոսելու, մեր նախագահը բազմիցս ընդգծել է, որ միշտ բաց է շփման համար, սակայն պայմանով, որ լինեն քաղաքավարի մարդիկ՝ որոշակի տարրական պարկեշտությամբ»,- Լավրովի խոսքերն է մեջբերում «Ռեգնում» պարբերականը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ Մակրոնի հայտարարությունները Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության մասին հակասական են թվում նրա նախորդ հայտարարությունների համեմատ: Լավրովի խոսքով՝ վերջին ամիսներին Ֆրանսիայի նախագահը բազմիցս ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունը բարդել է բացառապես Ռուսաստանի և անձամբ Պուտինի վրա:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովից հետո հայտարարել էր, որ ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի