Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 17:08 18-12-2025

Սա միանշանակ եկեղեցին քանդելու գործընթաց է․ համոզված եմ՝ եկեղեցուն սատարողներն ավելի շատ են․ Լևոն Քոչարյան

Մենք ունենք սրբազան հայրեր կալանավորված, նրանք կալանավորվել են նույնպես նրա համար, որ տեղի չեն տվել, չեն հանձնվել, չեն վախեցել ու միանշանակ կարող եմ ասել, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը չի սատարում այս հարձակումները եկեղեցու վրա: Այստեղ հարցը բացարձակապես Վեհափառի անձի մեջ չի, միայն կաթողիկոսի մասին չի, այլ հենց եկեղեցու, որովհետև իրենք ինչքան էլ փորձեն ասել, որ սա կոնկրետ կաթողիկոսի դեմ է, սա միանշանակ եկեղեցին քայքայելու, քանդելու գործընթաց է: Այս մասին Մայր Աթոռի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Հիշեցնենք, որ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաք է տեղի ունենում․ ձերբակալված հոգևորականների աջակցության միասնական պատարագին զուգահեռ 10 եպիսկոպոսները, որոնք աջակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Եկեղեցու հետ առճակատման մեջ, հայտարարություն են տարածել՝ կոչ անելով քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով: Միևնույն ժամանակ բազմաթիվ ընդդիմադիրներ հայտարարել են, որ ժամը 15:30-ից պատրաստվում են գնալ Մայր Աթոռ։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ