Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 14:51 18-12-2025

Բուլղարիայի հայոց թեմն իր անվերապահ հավատարմությունն է հայտնում Վեհափառ Հայրապետին

Բուլղարիայի Հայոց Թեմի Թեմական Խորհուրդը հայտարարությամբ է հանդել եկել՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում տեղ գտած հրապարակմանը։

«Սույն թվականի դեկտեմբերի 17-ին մեզ համար զարմանալի կերպով ականատես եղանք «Հայկական ժամանակ» էլեկտրոնային կայքում հրապարակված մի հոդվածի, որտեղ, ի թիվս այլնի, նշվում էր, թե, իբր, «Բուլղարիայի Հայոց Թեմի Թեմական Խորհուրդն իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տասը եպիսկոպոսների վերջին ուղերձին»։

Թեև վստահ չենք, որ տվյալ հրապարակման մեջ արտահայտված տեսակետը արտացոլում է Թեմական Խորհրդի բոլոր անդամների ամբողջական կամքը, այնուամենայնիվ, անհրաժեշտ ենք համարում այս առթիվ հրապարակավ հայտնել մեր անհամաձայնությունը նշված կայքում արտահայտված մտքերին։

Դատապարտելով նմանատիպ երևույթները՝ վերահաստատում ենք մեր անսակարկ ու անվերապահ հավատարմությունն ու զորակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ի դեմս հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ինչպես նաև Ազգային Եկեղեցական Ժողովի կողմից օրինավոր կերպով ընտրված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Ստորագրողներ՝

Բուլղարիայի Հայոց Թեմի Առաջնորդական տեղապահ

Հոգևոր դաս - ԲՀԹ

Պլովդիվի «Սուրբ Գևորգ», , Բուրգասի «Սուրբ Խաչ», Ռուսեի «Սուրբ Աստվածածին», Պազարջիկի «Սուրբ Ստեփանոս», Խասկովոյի «Սուրբ Ստեփանոս», Սիլիստրայի «Սուրբ Աստվածածին», Սլիվենի «Սուրբ Ստեփանոս», Յամբոլի «Սուրբ Հակոբ» եկեղեցիների Եկեղեցական վարչություններ

«Բուլղարիայի Հայ Համայնք» ասոցիացիա

«Հայ Դատ» Բուլղարիա

Բուլղարիայի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»

ՀԲԸՄ Սոֆիա

ՀԲԸՄ Վառնա

ՀԲԸՄ Բուրգաս

«Հայ Օգնության Միության» Բուլղարիայի շրջանային վարչություն

ՀՄԸՄ - Սոֆիա, Բուրգաս և Ռուսե

«Երեւան» մշակույթային ընկերակցություն- ք․ Պլովդիվ»,- ասվում է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա