Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 21:07 17-12-2025

Արցախցիները երախտապարտ են կաթողիկոսին, բայց թեմի առաջնորդը պետք է հեռացվի

Արցախի պահպանության կոմիտեն արձանագրում է՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վերջին վարքագիծը և հանրային դաշտում հաստատված քայլերը հանգեցրել են վստահության փաստացի փլուզման՝ թե՛ արցախահայության, թե՛ թեմական կյանքի ներսում։

«Խորը հիասթափված ենք Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վերջին քայլերի և հրապարակային պահվածքի վերաբերյալ»,- այս մասին ասված է արցախյան քաղհասարակության ներկայացուցիչների նամակի մեջ:

Վերջիններս նամակ են ուղղել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին՝ պահանջելով հեռացնել Արցախի թեմի առաջնորդին։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց «Նախնյաց հետքերով» կազմակերպության նախագահ Սաիդա Պողոսյանի հետ, ով նշեց, որ իրենց պահանջը շատ հստակ է։

«Նախաձեռնվել է գործընթաց՝ սրբազանի հեռացումը պահանջելու համար, և այդ նախաձեռնությանը միացած հասարակական կազմակերպություններից մեկը հենց մենք ենք՝ «Նախնյաց հետքերով»-ը։ Մեր պահանջը հստակ է, և մեր ընկերները արդեն սկսել են ստորագրահավաքը։ Այս պահին արդյունքների մասին խոսել դեռ չեմ կարող, քանի որ գործընթացը նոր է սկսվել և դեռ ամփոփման փուլում չէ։ Մենք գնում ենք լայն կոնսոլիդացիայի, փորձում ենք հնարավորինս շատ մարդկանց ընդգրկել, որպեսզի պահանջը հնչողություն ստանա, և յուրաքանչյուրը արժանանա իր կատարածի համապատասխան պատասխանատվությանը։ Կարծում եմ՝ տվյալ դեպքում սրբազանի հեռացման պահանջը լիովին արդար է։

Ինչպե՞ս ենք արդարացնում այս պահանջը, ինչո՞ւ ենք ցանկանում նրա հրաժարականը։ Շատ պարզ պատճառով։ Արցախցիները բազմիցս բարձրաձայնել են այս հարցը։ Երբ հոգևորականը հանդիպում է մի մարդու հետ, ով հանձնել է Արցախը, դա մեծ զայրույթ է առաջացնում արցախցիների շրջանում, և այդ պահանջը լիովին բնական է։

Միաժամանակ ուզում եմ ընդգծել, որ արցախցիները երախտապարտ են Ամենայն հայոց կաթողիկոսին, քանի որ նա մշտապես պաշտպանել է Արցախի հարցը, հոգացել արցախցիների մասին և միջազգային հարթակներում շարունակաբար բարձրաձայնել է Արցախի վերադարձի անհրաժեշտությունը։ Սակայն այս դեպքում, երբ սրբազանը հանդիպում է մի մարդու հետ, ով բացահայտ հրաժարվում է արցախյան հարցից և հայտարարում է, թե «Արցախի էջը փակված է», կարծում եմ՝ մենք այլևս նրա հետ նույն ճանապարհը անցնելու հնարավորություն չունենք»,- նշեց Սաիդա Պողոսյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում