Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:43 16-12-2025

Հայկական կամուֆլյաժ. զինվորական նոր համազգեստի նմուշները փորձարկման փուլում են

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ զեկուցել է, որ ստացել են զինված ուժերի նոր համազգեստի նմուշները, դրանք փորձարկման փուլում են:

«Համազգեստը կոչվում է հայկական կամուֆլյաժ, ամբողջությամբ մեր պատվերով է և մեր պայմանների համար նախատեսված»,- պարզաբանելէ Պապիկյանը:

Մանրամասն ներկայացվել է համազգեստի կառուցվածքը՝ բոլոր շերտերով, գլխարկների և կոշիկի տեսակները՝ նախատեսված տարբեր եղանակների համար:

Տեսանյութը՝ այստեղ: