Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Տարոն 3» թաղամասում այրվում է վագոն տնակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վանաձորի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, ջոկատի հրամանատար Հովհաննես Սահակյանի և խմբի պետ Ալբերտ Սուքիասյանի գլխավորությամբ։
Ավելին՝
սկզբնաղբյուր կայքում: