Ներքին 7 ամիս առաջ - 20:42 15-12-2025

Մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը հնարավոր կլինի հաշվառել առկա ինքնակամ կառույցները

Կադաստրի կոմիտեից հայտարարություն են տարածել․ «Եվս մեկ հնարավորություն։ Մինչեւ 2026 թ. դեկտեմբերի 31-ը հնարավոր կլինի հաշվառել առկա ինքնակամ կառույցները։

2021 թվականին ընդունված ինքնակամ կառույցների կառուցապատման օրինականացման գործառույթները կանոնակարգող օրենսդրական փաթեթով սահմանվել էր արգելք, որով օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված որեւէ ինքնակամ շինություն այլեւս օրինականացման ենթակա չէր:

Ինքնակամ կառույցների հաշվառման կարգով սահմանված ժամկետների ընթացքում Կադաստի կոմիտեի տեղեկատվական շտեմարան էր ներմուծվել մոտավորապես 70.000 ինքնակամ շինություն:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր՝ դեկտեմբերի 15-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

2021 թվականին իրականացվել է նաեւ ՀՀ ամբողջ տարածքի օդային լուսանկարահանում, լուսանկարները ինտեգրվել են կադաստրային քարտեզին: Այդ ամենը տեղադրված է Ազգային գեոպորտալում:

Թովմասյանը հավելել է, որ բնակչության մի հատված տարբեր պատճառներով չէր հասցրել հաշվառել ինքնակամ կառույցները, կոմիտեում ստացել էր բազմաթիվ դիմում-բողոքներ, որոնցով պայմանավորված էլ առաջարկվում է օրենսդրական նոր կարգավորումը:

Կոմիտեի ղեկավարը կոչ է արել քաղաքացիներին` օրենքն ընդունվելուց հետո հաշվառման համար անմիջապես դիմել որակավորված մասնագետներին եւ չսպասել վերջնաժամկետի ավարտին»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել