Ներքին 7 ամիս առաջ - 17:10 15-12-2025

Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում տեղի ունեցած դաժան միջադեպին:

«Ցնցված ենք Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած հրաձգությունից, որի հետևանքով բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվել: Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջում:

Հիշեցնենք, որ հայր ու որդի հրաձգություն են իրականացրել լողափում, որտեղ հրեաները նշում էին Հանուկա տոնը: Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 10-87 տարեկան 16 մարդ, 40-ը հոսպիտացալվել են:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը