Ուրբաթ օրը Մայր Հայաստան խմբակցությունը ունեցավ իր հերթական հաղթանակը դատարանում։ Կարմիր գծերի չարաբաստիկ հարցը արդեն իսկ մեր օրակարգում է 2 տարուց ավել․․․ Ամեն տարվա դեկտեմբեր ամսին Երևանի ավագանին սահմանում է մյուս տարվա տեղական տուրքերի և վճարների սահմանաչափերը։ 23-ից հետո, որ անցան 24 թվին, երբ որ թանկացումը տեղի ունեցավ, մենք անմիջապես տվյալ թանկացման որոշումը տարանք դատարան, պնդելով, որ տվյալ թանկացումը ոչ իրավաչափ է, այսինքն՝ որ իրենք իրավունք չունեն նման կերպով բարձրացնել տեղական վճարի գինը։ Դրանից հետո տեղի ունեցավ մի երկար գործընթաց, 9 ամիս հետո մենք վերջապես ստացանք մեր հաղթական վճիռը, և քաղաքային իշխանությունները արհամարհելով այն փաստը, որ բողոքարկելու իրավունքը, (դա անձի իրավունքն է), և պետությունը չպետք է չարաշահի այդ իրավունքը, որովհետև աբսուրդային է տեսնում ես պետություն, որը ինքն իր իսկ դատարանի կայացրած որոշումները անընդհատ բողոքարկում։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
«Տիգրան Ավինյանը չի ուզում անի հետևություն, որ իրենց աշխատանքը իրավական առումով շատ անփույթ և սխալ է և ապօրինի է, և իրականացնել սեփական սխալների ուղղում։ Դրա տեղը նրանք նախընտրում են պարզապես անընդհատ բողոքարկել, մինչև կընկնի մի նիկոլական դատավորի ձեռք և իրենց ուզած վճիռը տեղի կունենա»,- նշեց նա։
Հակոբյանն առաջարկում է բոլոր այն քաղաքական խմբակցությունները և անձինք, և անհատներ, ովքեր համարում են իրենք ընդդիմադիր են, չպետք է մասնակցեն տվյալ հարցի քվեարկությանը, որպեսզի նոր սահմանաչափերը չանցնեն․ «Մեր փաստաբաններն ասում են մաքսիմում 6 ամսվա ընթացքում նաև կունենանք Վճռաբեկի պատասխանը, որի արդյունքում, ժողովուրդ ջան, դուք արդեն իրավունք կունենաք գնալ դատարան, սկզբում քաղաքապետարան, ցույց տալ ձեր վճարման թուղթը, որ դուք վճարել եք ապօրինի սահմանված ավտոկայանատեղիների գնի համար։ Դրանից հետո նրանք պարտավորվելու են վերադարձնել ձեզ ձեր գումարը։ Եթե որևէ կերպ նրանք այդ լկտիությունը անեն և մերժեն ձեզ, ապա դուք գնում եք դատարան, ներկայացնում եք ձեր վճարման կտրոնը, ներկայացնում է քաղաքապետարանի պաշտոնական պատասխանը, որ նա մերժում է ձեզ հատուցել ձեզանից գողացված գումարների համար, և դրանից հետո արդեն դատական որոշումով դուք կստանաք ձեր գումարները։ Սա խայտառակություն է, պետությունը պաշտպանում է իշխանությանը, պետությունը չի պաշտպանում երևանցուն, չի պաշտպանում սեփական քաղաքացիներին»։
Մանրամասները՝ տեսանյութում։