ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․
Եվ, այնուամենայնիվ, դժվարանում եմ հասկանալ, թե «թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝
Իր 5000 զավակների եղերական մա՞հը,
Երեքհազարամյա հայկական Արցախի էթնիկ զտումն ու կորո՞ւստը,
Բաքվում հայ ռազմագերիների ու Արցախի քաղաքական ղեկավարության կեղեքումն ու մեր հավաքական նվաստացո՞ւմը
Արևմտյան Ադրբեջանի օրեցօր մոտեցող ուրվակա՞նը,
Ադրբեջանական զորամիավորումների կողմից բռնազավթված ՀՀ 210 քառկմ-ը՞,
1700 -ամյա Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու թրքաբարո ասպատակությո՞ւնը,
Արցախի հոգևոր և մշակությաին ժառանգության բարբարոսական ոչնչացո՞ւմը,
Հայաստանի միջազգային նվաստացո՞ւմը,
Շարունակվող կապիտուլյացիա՞ն,
Քաղաքական բանտարկյալների առկայությո՞ւնը,
Խորացող բռնատիությո՞ւնը,
Մեղրիից պոկվող միջա՞նցքը,
Պառակտված ու խելագարության շեմին ապրող հասարակությո՞ւնը,
Թե՞ համապարփակ կոլապսը,
Ի՞ՆՉԸ․․․։