Արտաքին 10 ամիս առաջ - 11:15 14-12-2025

ԱՄՆ Բրաունի համալսարանում կրակոցներ են հնչել. կան զոհեր ու վիրավորներ

Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի Բրաունի համալսարանում քննությունների ժամանակ հնչած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ութը՝ ծանր վիրավորվել, հաղորդել է BBC-ն։

Իշխանությունների տվյալներով՝ ևս մեկ մարդ թեթև վիրավորվել է։ Կասկածյալի որոնումները շարունակվում են։

Կրակողը դեռևս չի ձերբակալվել. նա նկարագրվում է որպես սևազգեստ տղամարդ: CNN-ը հաղորդում է, որ կասկածյալի մասին մանրամասները դեռևս քիչ են: Համալսարանի պաշտոնյաների խոսքով՝ զոհվածներն ու վիրավորները ուսանողներ են:

Բրաունի համալսարանը Միացյալ Նահանգների ամենահեղինակավոր մասնավոր համալսարաններից մեկն է:
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն տեղեկացրել են կրակոցների մասին։

«Ի՜նչ սարսափելի իրադարձություն։ Այս պահին մենք միայն կարող ենք աղոթել զոհերի համար։ Սա ամոթ է», - լրագրողներին ասել է Թրամփը։

«Հանցագործը դեռևս ազատության մեջ է», - լրագրողներին ասել է Փրովիդենսի քաղաքապետ Բրեթ Սմայլին։ Նա զգուշացրել է, որ զոհերի թիվը կարող է աճել։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը