Ներքին 5 ամիս առաջ - 11:08 14-12-2025

Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա

2025 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը երկու անգամ ավելի շատ գումար է հատկացրել Նիկոլ Փաշինյանի արտասահմանյան գործուղումների համար, քան նախորդ տարի։

Այս մասին են վկայում վարչապետի մամուլի ծառայությունից «Sputnik Արմենիա»-ի գրավոր հարցմանն ի պատասխան տրամադրված տվյալները։

Այսպես` 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը վարչապետի աշխատակազմը Փաշինյանի արտասահմանյան այցերի համար ծախսել է 3 294 375 դրամ։ Դրանից օրապահիկի համար ծախսվել է 958 735, ավիատոմսերի գնման համար՝ 2 335 640 դրամ։