Ուղիղ եթեր
Ավելին 5 ամիս առաջ - 22:43 13-12-2025

Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթողը, որ հորիզոնականում է Հայաստանը

«Մանկական Եվրատեսիլ-2025» միջազգային երւո մրցույթի հաղթողը Ֆրանսիան է՝ 248 միավորով։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ուկրաինան, երրորդը՝ Վրաստանը՝ ստանալով համապատասխանաբար 177 և 176 միավոր:

Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտը զբաղեցրեց չորրորդ հորիզինականը՝ ստանալով 175 միավոր:

Ուշագրավ է, որ երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրած Ուկրաինայի, Վրաստանի և Հայաստանի ներկայացուցիչներն այս հորիզոնականները կիսում էին ընդամենը 1-ական միավորի տարբերությամբ։

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին։ «Արևիկ» խումբն այդ տարի գրավեց երկրորդ հորիզոնականը` առաջատարին զիջելով ընդամենը 1 միավորով։

Առաջին անգամ 2010 թվականին Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով։ Հայաստանին երկրորդ հաղթանակը բերեց Մալենան 2021-ին։ Հայաստանը բազմիցս այս մրցույթում զբաղեցրել է բարձր հորիզոնականներ։