Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 11:59 13-12-2025

Լեհ-բելառուսական սահմանին փորված թունելով ԵՄ է մտել 180 անօրինական ներգաղթյալ

Բելառուսի հետ սահմանին գտնվող թունելով Լեհաստան է անօրինական մուտք գործել ավելի քան 180 օտարերկրացի։ Ներգաղթյալների մեծ մասն արդեն ձերբակալվել է, իսկ մնացածի որոնումները շարունակվում են։ Գրում է Euronews-ը։

Ներգաղթյալները Լեհաստանի տարածք են մտել Պոդլասկե վոյեվոդության Նարևկի գյուղի մոտ ստորգետնյա փորված թունելով։ Ինտեգրված էլեկտրոնային համակարգերի շնորհիվ սահմանապահները կարողացել են արագորեն գտնել մարդկանց, երբ նրանք անցել են ստորգետնյա անցումով։

Թունելը բարձրությունը եղել է 1,5 մետր։ Թունելի մուտքը թաքնված էր բելառուսական կողմի անտառում, գտնվում էր սահմանից մոտ 50 մետր հեռավորության վրա, իսկ ելքը՝ լեհական արգելապատնեշից ընդամենը 10 մետր հեռավորության վրա։

Պաշտոնյաները ընդգծում են, որ որոնողական գործողություններին մասնակցել են զինծառայողներ, ոստիկաններ և հետազոտող շներ, ինչը նրանց թույլ է տվել անմիջապես ձերբակալել միգրանտների մեծ մասին։ Ձերբակալվել է ավելի քան 130 միգրանտ, իսկ մնացածի որոնումները շարունակվում են։

Ձերբակալվածների մեծ մասը Աֆղանստանի և Պակիստանի քաղաքացիներ էին, սակայն խմբում եղել են նաև Հնդկաստանի, Նեպալի և Բանգլադեշի բնակիչներ։

Միաժամանակ ձերբակալվել են երկու վարորդ՝ 69-ամյա լեհ և 49-ամյա լիտվացի։ Տղամարդիկ փորձում էին անօրինական ճանապարհով միգրանտներ տեղափոխել Արևմտյան Եվրոպա։

Սա արդեն 4-րդ թունելն է, որն այս տարի հայտնաբերվել է Սահմանապահ զորքերի Պոդլասկեի բաժանմունքի աշխատակիցների կողմից։ Սահմանապահները նշում են, որ էլեկտրոնային և ֆիզիկական անվտանգության միջոցառումների համադրությունը թույլ է տալիս իրենց արագ արձագանքել սահմանը խախտելու փորձերին։

Դեկտեմբերի սկզբին բելառուս-լեհական սահմանին հարաբերական անդորր էր, այն բանից հետո, երբ Լեհաստանը նոյեմբերի կեսերին որոշեց վերաբացել Բելառուսի հետ սահմանային անցակետերը։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան