Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:30 12-12-2025

Նիկոլի անունը մի տվեք․ անբարոյականությունն աշխարհում իրենից է ստեղծվել․ հարցում

Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ հայտարարել է, որ արցախցիների վերադարձի թեման շատ վտանգավոր է։

«Ադրբեջանը մի կողմից ասում է «Արևմտյան Ադրբեջան», մյուս կողմից ասում է՝ «գրված է՝ ղարաբաղյան հայեր»: Ես 2025-ի օգոստոսի 18-ի իմ ուղերձում ասել եմ, որ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է»,- ասել է Փաշինյանը, ապա՝ շարունակել․ «Եվ ես ուզում եմ հիմա բաց, հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ ասում են՝ պիտի վերադառնանք և այլն, ես ասել եմ՝ դա իրատեսական չէ։ Բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» անհասկանալի տերմինաբանությունը։ Ես ասում եմ՝ եկեք նստենք, ճանապարհային քարտեզ մշակենք՝ ոնց ենք այդ թեման հանում, որովհետև այդ թեման հանելը նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բառացել որևէ կոնֆլիկտային իրավիճակ»։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Բարոյակա՞ն է, որ Փաշինյանն Ալիևին առաջարկում է չխոսել Հայաստան ադրբեջանցիների վերադարձից՝ խոստանալով, որ ինքն էլ արցախցիների վերադարձից չի խոսի»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ դա անբարոյականություն է, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Դուք ինձ իրա անունը մի տվեք, անբարոյականությունն աշխարհում երևի իրենից է ստեղծվել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ այտեղ բարոյական ոչինչ չկա։ «Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի Լենիննա։ ոնց որ Լենինն էր թուրքերի հետ ալիշ-վերիշ անում, նույն էլ ինքն ա, նույնն էլ Ալիևն ա։ Էլ ինչ բարոյական, էդտեղ բարոյականություն չկա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հարազատն է։ «Փաշինյանն ինչ ա անում, ինչ ա խոսում կամ Ալիևն իրա շատ հարազատ մարդ ա, նրա հետ խոսալը հիմք չի։ Իհարկե ամենաառաջին անբարոյականը Փաշինյանն ու իրա խոսակցականն ա»,- ասաց նա։

«Դուք էս 5 տարում բարոյական ինչ-որ բան տեսել եք։ Նենց որ ամեն խոսքը մեզ ցնցում է, բայց ոչ մի բան չենք անում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան