Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 19:32 11-12-2025

Վրաստանում բուհական կրթությունը դառնում է անվճար․ Հայաստանը կհետևի՞ հարևանի օրինակին

Վրաստանի պետական բուհերում ուսումը կդառնա անվճար, այդ թվում՝ մագիստրատուրայի մակարդակում։ «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը Վրաստանի խորհրդարանին է ներկայացրել երկրի կրթության, գիտության և երիտասարդության փոխնախարար Զվիադ Գաբիսոնիան։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։

Փորձագետը նշում է, որ Հայաստանում շատերը սխալմամբ կարծում են, թե բարձրագույն կրթության անվճար լինելը «անհնար» է․ իրականում աշխարհում ավելի շատ երկրներում է կրթությունը անվճար կամ սիմվոլիկ վճարով, քան՝ լիովին վճարովի։ Մխիթարյանը հիշեցնում է, որ աշխարհում գոյություն ունեն երկու հիմնական մոդել՝ եվրոպական և անգլոսաքսոնական։

«Անգլոսաքսոնական երկրներում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, ուսումը վճարովի է և շատ բարձր վճարներով, քանի որ այնտեղ բուհերն ապահովում են բարձր վարձատրվող աշխատանքներ, իսկ գործատուներն էլ երբեմն ֆինանսավորում են համալսարանները իրենց ապագա կադրերի համար։ Իսկ կոնտինենտալ Եվրոպայում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում և այլուր, կրթությունն, ըստ էության, անվճար է կամ գանձվում է շատ փոքր սիմվոլիկ վճար։ Այստեղ արդեն պետությունն է հանդիսանում կրթության հիմնական պատվիրատուն և բուհերից պահանջում է պատրաստել կադրեր երկրի տնտեսության կարիքների համար»,– ընդգծեց Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ անվճար կրթությունը հնարավորություն է տալիս նաև ամենացածր սոցիալական խավի երեխաներին ստանալ բարձրագույն կրթություն, ինչը բազմաթիվ երկրներում դարձել է զարգացման կարևոր ուղղություն։

Խոսելով անվճար համակարգին անցնելու հնարավոր հետևանքների մասին՝ փորձագետը նշում է, որ լայն հասանելիությունը ոչ թե կնվազեցնի, այլ կբարձրացնի կրթության որակը։

«Շատ գյուղական կամ սահմանամերձ համայնքների երեխաներ չեն դիմում բուհեր ոչ միայն ուսման բարձր վարձերի, այլև Երևանում ապրելու լրացուցիչ ծախսերի պատճառով։ Այդ երեխաների մի մասը իրականում բարձր առաջադիմությամբ է, բայց տեղը զբաղեցնում են ավելի ապահովված, սակայն ոչ միշտ լավ արդյունք ունեցող դիմորդները։ Հետևաբար, տարբեր սոցիալական խավերից դիմումների աճը կարող է բարձրացնել կրթության ընդհանուր մակարդակը»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին՝ Հայաստանը կարո՞ղ է հետևել Վրաստանի օրինակին, փորձագետը պատասխանեց, որ դրան հնարավոր է հասնել քայլ առ քայլ․

«Ես կառաջարկեի երկարաժամկետ հեռանկարում գնալ այդ ուղղությամբ, բայց միայն մանրամասն հաշվարկներից հետո։ Պետք է պարզել, թե ինչ ծախս կդառնա դա բյուջեի համար և որտեղից կարելի է ապահովել ֆինանսավորումը։ Խելամիտ լուծում կլինի անցումային փուլ նախատեսելը»,– նշեց Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ առաջին քայլը կարող է լինել ուսման վարձերի փոխհատուցումը ոչ թե անմիջապես պետական բյուջեից, այլ՝ ուսանողների համար 0% տոկոսադրույքով վարկավորման մեխանիզմի ներդրումը։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է