Ներքին 6 ամիս առաջ - 18:44 11-12-2025

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Եվրոպական միության մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում իրականացվող ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակներին։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները։

Արսեն Այվազյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար։

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակներին է ներկայացրել Քննչական կոմիտեի կառուցվածքը, գործառույթները և կարողությունները։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային համագործակցության շրջանակում կատարված աշխատանքներին, Քննչական կոմիտեի գործունեությանն առնչվող օրենսդրական բարեփոխումներին, ինչպես նաև Քննչական կոմիտեի գործունեությանը վերաբերող այլ հարցերի։

ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակները կարևորել են կազմակերպված հանցագործության, ահաբեկչության և կոռուպցիայի կանխարգելման ոլորտներում իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ավարտին ԵՄ առաքելության փորձագետները շնորհակալություն են հայտնել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին՝ իրավապահ ոլորտին առնչվող խնդիրների շուրջ տեղեկատվության փոխանակման համար:

Կողմերը կարևորել են նմանատիպ հանդիպումների արդյունավետությունն ու պատրաստակամություն հայտնել համատեղ ջանքերով ապահովելու համագործակցության շարունակականությունը:

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
14:33 Այսօր Հարութ Փամբուկչյանի ծննդյան օրն է. ինչպես են շոու-բիզնեսի հայտնիները շնորհավորել Մաեստրոյին