Ներքին 10 ամիս առաջ - 09:37 11-12-2025

Փաշինյանը Համբուրգից կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, բայց ԵՄ անդամ դառնալը նպատակ է: Այս մասին Համբուրգում լրագրողների հետ զրույցում աել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հասկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միության և ԵՄ միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չէ, և հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, որ պետք է որոշում կայացնենք: Բայց այսօր այդ կետը չէ: Այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա, իսկ եթե չկա՝ ինչու կայացնենք»,- ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը զրույցի ընթացքում նշեց՝ Համբուրգից մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին:

«Մենք խորացնում ենք հարաբերությունները ԵՄ-ի հետ և ես այստեղից մեկնում եմ Մոսկվա»,- ասել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան