Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:30 10-12-2025

Արցախը մերն ա լինելու. անկախության հանրաքվեն դեռ մեզ պետք կգա. հարցում

1991 թվականի դեկտեմբերի 10-ին անցկացվեց Արցախի անկախության հանրաքվեն, որն ամրագրեց արցախահայության ինքնորոշման կամքը։ Թեև ներկայիս իշխանությունները Արցախի հարցը համարում են լուծված կամ փակված էջ, սակայն հանրային տրամադրությունները շարունակում են մնալ զգայուն։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարցրել․ «Ձեր կարծիքով՝ Արցախի անկախության հանրաքվեն մեզ հետագայում պետք կգա՞»։

Պատասխանները հիմնականում դրական էին, բայց յուրաքանչյուրն ուներ իր հանգուցալուծման տարբերակը։

Մի կին ասաց․ «Որը բարին ա, թող կատարվի՝ Արցախը մերը լինի»։

Մեկ այլ կին ընդգծեց, որ հանրաքվեն իր ուժը չի կորցրել, և այն անպայման պետք կգա, սակայն նա նաև շատ վրդովված էր։ «Այո, պետք կգա։ Դավաճան է, որ թուրքերի պահանջներն է կատարում»,- ասաց նա՝ նշելով իր դժգոհությունը ներկայիս քաղաքական գործընթացներից։

Երրորդ կինն ավելի հանդարտ պատասխանեց։ «Թող խաղաղությունը լինի, ամրապնդվենք, ու մնացածը կլինի»,– նշեց նա։

Մի այլ անցորդ կարծիք հայտնեց, որ անկախության փաստը չպետք է մոռացվի․ «Չպետք է հրաժարվենք»։

Տղամարդկանցից մեկը հիշեցրեց հանրաքվեի հիմնական նպատակը։ «Նպատակը Արցախի անկախությունն էր և միացումը Հայաստանին։ Նպատակը և խնդիրները չեն փոխվել»,- ասաց նա։

Վերջում մի կին շեշտեց․ «Մենք իրավունք չունենք կորցնենք Արցախը»:

Մանրամասները՝ տեսանյութում։