Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:30 10-12-2025

Սպասում ենք Դոկի վերադարձին․ այն քիչ դեմքերից է, ով ազատ խոսում է․ հարցում

ԱՄՆ-ում կալանավորված Վարդան Ղուկասյանն այս ամիս դուրս կգա Հենդերսոնի բանտից: Ղուկասյանը, ով գրեթե տասն ամիս Միացյալ Նահանգներում անազատության մեջ էր և բողոքարկել էր միգրացիոն դատարանի որոշումը, փաստաբան Լևոն Բաղդասարյանի խոսքով, որոշել է այլևս չսպասել Վերաքննիչ դատարանի որոշմանը և ԱՄՆ-ից առաջիկայում կմեկնի երրորդ երկիր:

Թե որ երկիր է մեկնելու Վարդան Ղուկասյանը, փաստաբանը փակագծեր չի բացում: Նրա պնդմամբ՝ այս պահին ԴՕԿ ղեկավարը հինգ երկրից հրավեր է ստացել: Այդ երկրները, ըստ փաստաբանի, Ղուկասյանին հատուկ վիզա են տրամադրելու՝ ապահովելով նրա կեցությունն ու անվտանգությունը: «Վերջնական որոշումը կկայացնի դուրս գալուց հետո, որի վերաբերյալ կիրազեկվեք», - ասաց Բաղդասարյանը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Վարդան Ղուկասյանի վերադարձին սպասո՞ւմ եք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Վարդան Ղուկասյանի վերադարձին չի սպասում, որոշներն էլ ասացին, որ չեն ճանաչում նրան։

«Վարդան Ղուկասյանն ով ա, Վարդանի՞կը։ Հա հիշեցի, չէ անտարբեր եմ»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ բոլորն էլ սպասում են Վարդան Ղուկասյանին։ «Իհարկե, շատ ենք սպասում բոլորովս էլ։ Հետևում ենք, սպասում ենք, որովհետև մի քիչ ինքը ճիշտ քայլեր էր անում, այն դեմքերից էր, ով որ ազատ խոսում էր»,- նշեց նա։

«Իհարկե ոչ։ Վարդան Ղուկասյանն ով ա, որ իրա վերադարձին սպասենք, անբարոյական մեկը, հայհոյախառը»,- պատասխանեվ մեկ այլ հարցված։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Վարդան Ղուկասյանը ոչ մեկին պետք չէ։ «Վայ, չէ աման Աստծու սիրուն, էդ գժին «դուռակ նեշաստնիյ»։ Ում ա պետք ինքը վապշե, տենց իրանով հիացած, ամոթ ուղղակի։ Հիմա ինքն ինձ կհայհոյի, որ տեսնի, բայց ինչ-որ ասի իր գլխին լցվի»,- ասաց նա։

«Չէ, չեմ սիրում, ինքը կեղտոտ լեզու ունի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին